Ամենածանր, ամենադժվար ժամանակներից մեկն ենք ապրում։
Այդ ժամանակներն ենք ապրում, որովհետև Հայրենիքի կորուստ ունենք։ Սա ասում եմ նրանց համար, ովքեր դրա արժեքը գիտեն։

Սա ասում եմ այն եղբայրների շուրթերով ու մտքով, ովքեր այլևս երկնքից են նայում մեզ, այն եղբայրների, ովքեր Հայրենիք ունեին և ունեն։ Երանի թե մենք էլ արժանանանք այն ունենալու։
Մենք պետք է հավատարմություն ունենանք մեր արժեքի, մեր կյանքի և մեր ապրումի ու ապագայի նկատմամբ, որի համար այսօր այլևս մեզ հետ չեն մեր սիրելի եղբայրները։ Այսօր իրենք երկնավոր իրականությունից են նայում մեզ՝ մեր ապագայից են նայում մեզ։
Հատված Բագրատ Սրբազանի Զատկական քարոզից․ ամբողջությամբ քարոզը՝ ստորև տեսանյութում


