▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկահայ գրողը՝ Պուլիցերի պոեզիայի մրցանակակիր

Ամերիկահայ գրող Փիթըր Բալաքյանը ապրիլի 18-ին արժանացել է Պուլիցերի պոեզիայի մրցանակին:

Մրցանակաբաշխությունն ուղիղ եթերում ցուցադրվել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանից: Ասենք, որ այս տարի լրանում է Պուլիցերյան մրցանակաբաշխության 1ՕՕ-րդ տարին:

Բալաքյանի «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքը, որի համար հեղինակն արժանացել է այս մրցանակին, հրատարակվել է Չիկագոյի համալսարանում: Բանաստեղծություններից մեկը հեռուստատեսային մի աշխատակազմի կողմից Սիրիայի անապատում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքների նկարահանումների մասին է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին