▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ը տարածաշրջանում Թուրքիային այլընտրանք է ստեղծում

ԱՄՆ-ը տարածաշրջանում Թուրքիային այլընտրանք է ստեղծում: Իրաքի քրդական տարածաշրջանի փեշմերգայի նախարարության խոսնակը հաստատել է, որ Միացյալ նահանգները Էրբիլի մոտակայքում ռազմաօդային բազա են ստեղծելու: Հյուսիսային Իրաքում ամերիկյան ռազմաօդային բազայի հարցը մի քանի տարի էր, ինչ շրջանառվում էր, սակայն պաշտոնական որևէ հայտարարություն այդ հարցով չէր եղել: Ակնհայտ էր, որ վերջին տարիների ռազմաքաղաքական գործընթացները, թուրք-ամերիկյան փոխադարձ անվստահության մթնոլորտում գտնվող հարաբերությունները ստիպելու էին ԱՄՆ-ին ի վերջո այլընտրանք գտնել Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազային, որն էական նշանակություն ուներ և հիմա էլ ունի ամերիկյան կողմի համար: Սակայն Էրբիլի ռազմաբազայի հիմնումը էականորեն կնվազեցնի Թուրքիայից այդ հարցում ունեցած կախվածությունն ու կդառնա որպես այլընտրանք: Ի դեպ, հենց նաև Ինջիրլիքի ռազմաբազան է երկար տարիներ Թուրքիայի ձեռքին հանդիսացել որպես կարևոր հաղթաթուղթ՝ ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերությունների, այլ նաև՝ միջազգային ու քաղաքական այլ գործընթացներում: ԱՄՆ-ում հայկական նախագծերի ու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի խափանումը ամերիկյան կառավարության կողմից որոշ դեպքերում պատճառաբանվել է ԱՄՆ-ի համար Թուրքիայի և մասնավորապես՝ Ինջիրլիքի ռազմաբազայի կարևորությամբ:

Լևոն Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին