▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամոթ իրենց, ախր մենք ճիշտ էինք...

 

Հայերիս ամենամեծ խնդիրներից մեկը «մեծ արդար ուժի» վրա հույս դնելն է։ Անընդհատ սպասում ենք, որ ուժեղ ինչ-որ մեկը մեզ կօգնի, որովհետև մենք ճիշտ ենք։
1700 տարուց ավել էդ մեծ ուժն ենք համարում Աստծուն, դրա համար էլ դժվար իրավիճակներում ոչ թե պայքարում էինք, այլ աղոթում, կառոցում ոչ թե ամրոցներ, այլ ելեղեցիներ։ Մեզ սպանում էին, իսկ մենք «մյուս թուշն էինք դեմ տալիս» ու աղոթում։ Էսպես աղոթելով էլ կորցրեցինք մեր հայրենիքի 90%ը։
Իրենց մի քիչ ավելի ռեալիստ համարողները հույսն են դնում մեծ տերությունների վրա։ Արդեն մի քանի դար է հիմնական մեծ ուժն է Ռուսաստանը։ Մի քանի դար խնդրում էինք ռուսներին, որ գան ու ազատագրեն մեզ։ Ու անկեղծ զարմացանք, որ դրա փոխարեն մեզ նվաճեցին ու միացրեցին Ռուսական կայսրությանը։ Զարմացանք, որ մեզ փորձեցին դարձնել ռուս, ինչպես թուրքերը կամ պարսիկերն էին փորձում։ Ու ամեն անգամ նորից զարմանում, թե ինչու ռուսները նորից մեզ լքեցին՝ դժվար պահին սեփական շահերը վեր դասելով մեր սուրբ շահերից։ Ամոթ իրենց, ախր մենք ճիշտ էինք։
Հիմա բոլորս էլի զարմանում ենք, թե ինչու Ռուսաստանը չի ճանաչում Արցախը, ինչու է զենք վաճառում մեր թշնամուն, ինչու չի արձագանքում սահմանի միջադեպերին։ Զարմանում ենք՝ ինչու ԵԱՀԿ Մինսկի խումբը ճիշտ չի արձագանքում, ինչու ԱՄՆ-ն, Անգլիան ու մյուս երկրները չեն ճանաչում Ցեղասպանությունը։
Ցեղասպանությունը ճանաչեցին 1965թ.-ին, երբ հայերը սկսեցին պայքարել ճանաչման համար։ Ճանաչել են այն երկրները, որտեղ հայ համայնքը պայքարում էր ճանաչման համար։ Միջազգային կառույցները Արցախյան հակամարտությունում սատարում էին Ադրբեջանին, մինչև որ հայերը հասան լուրջ հաջողությունների, էդ ժամանակ արդեն սկսեցին խաղաղությակ կոչեր հնչեցնել 2 կողմերին էլ։ Ռուսաստանը ցավակցեց ու սկսեց լրջորեն զբաղվել Ավետիսյանների սպանությամբ, միայն Գյումրիի ու Երևանի ցույցերից հետո։
Մեզ ինչ-որ մեկը կօգնի միայն այն դեպքում, եթե մենք ինքներս գոնե պայքարենք մեր իրավունքների համար։ ԱՄՆ-ն կճանաչի ցեղասպանությունը, եթե մենք պահանջենք, եթե Ամերիկայի հայկական համայնքը աշխատի էդ ուղղությամբ։ Շատ նահանգներում մեծ հաջողությունների հասել են։
Ռուսաատանը Ադրբեջանին զենք չի վաճառի, սահմանի լարվածության դեմ էլ կբողոքի, եթե մենք պահանջենք դա, եթե ցույցեր անենք Ռուսաստանի դեսպանույթան մոտ, եթե Ռուսաստանի հայ համայնքը պայքարի դրա համար։
Արցախը կճանաչեն, եթե պայքարենք ճանաչման համար, ոչ թե ուղղակի լուռ բողոքենք։
Աղոթելով՝ Աստծուն կամ Պուտինին, Օբամային, Օլանդին կամ ինչ-որ ուրիշ մեկին հաջողույթան չեն հասնում։ Հաջողության հասնում են միայն պայքարելով։

Հայերիս ամենամեծ խնդիրներից մեկը «մեծ արդար ուժի» վրա հույս դնելն է։ Անընդհատ սպասում ենք, որ ուժեղ ինչ-որ մեկը մեզ կօգնի, որովհետև մենք ճիշտ ենք։
1700 տարուց ավել էդ մեծ ուժն ենք համարում Աստծուն, դրա համար էլ դժվար իրավիճակներում ոչ թե պայքարում էինք, այլ աղոթում, կառուցում ոչ թե ամրոցներ, այլ եկեղեցիներ։ Մեզ սպանում էին, իսկ մենք «մյուս թուշն էինք դեմ տալիս» ու աղոթում։ Էսպես աղոթելով էլ կորցրեցինք մեր հայրենիքի 90%ը։
Իրենց մի քիչ ավելի ռեալիստ համարողները հույսն են դնում մեծ տերությունների վրա։ Արդեն մի քանի դար է հիմնական մեծ ուժն է Ռուսաստանը։ Մի քանի դար խնդրում էինք ռուսներին, որ գան ու ազատագրեն մեզ։ Ու անկեղծ զարմացանք, որ դրա փոխարեն մեզ նվաճեցին ու միացրեցին Ռուսական կայսրությանը։ Զարմացանք, որ մեզ փորձեցին դարձնել ռուս, ինչպես թուրքերը կամ պարսիկերն էին փորձում։ Ու ամեն անգամ նորից զարմանում, թե ինչու ռուսները նորից մեզ լքեցին՝ դժվար պահին սեփական շահերը վեր դասելով մեր սուրբ շահերից։ Ամոթ իրենց, ախր մենք ճիշտ էինք։
Հիմա բոլորս էլի զարմանում ենք, թե ինչու Ռուսաստանը չի ճանաչում Արցախը, ինչու է զենք վաճառում մեր թշնամուն, ինչու չի արձագանքում սահմանի միջադեպերին։ Զարմանում ենք՝ ինչու ԵԱՀԿ Մինսկի խումբը ճիշտ չի արձագանքում, ինչու ԱՄՆ-ն, Անգլիան ու մյուս երկրները չեն ճանաչում Ցեղասպանությունը։
Ցեղասպանությունը ճանաչեցին 1965թ.-ին, երբ հայերը սկսեցին պայքարել ճանաչման համար։ Ճանաչել են այն երկրները, որտեղ հայ համայնքը պայքարում էր ճանաչման համար։ Միջազգային կառույցները Արցախյան հակամարտությունում սատարում էին Ադրբեջանին, մինչև որ հայերը հասան լուրջ հաջողությունների, էդ ժամանակ արդեն սկսեցին խաղաղությակ կոչեր հնչեցնել 2 կողմերին էլ։ Ռուսաստանը ցավակցեց ու սկսեց լրջորեն զբաղվել Ավետիսյանների սպանությամբ, միայն Գյումրիի ու Երևանի ցույցերից հետո։
Մեզ ինչ-որ մեկը կօգնի միայն այն դեպքում, եթե մենք ինքներս գոնե պայքարենք մեր իրավունքների համար։ ԱՄՆ-ն կճանաչի ցեղասպանությունը, եթե մենք պահանջենք, եթե Ամերիկայի հայկական համայնքը աշխատի էդ ուղղությամբ։ Շատ նահանգներում մեծ հաջողությունների հասել են։ Ռուսաատանը Ադրբեջանին զենք չի վաճառի, սահմանի լարվածության դեմ էլ կբողոքի, եթե մենք պահանջենք դա, եթե ցույցեր անենք Ռուսաստանի դեսպանության մոտ, եթե Ռուսաստանի հայ համայնքը պայքարի դրա համար։
Արցախը կճանաչեն, եթե պայքարենք ճանաչման համար, ոչ թե ուղղակի լուռ բողոքենք։
Աղոթելով՝ Աստծուն կամ Պուտինին, Օբամային, Օլանդին կամ ինչ-որ ուրիշ մեկին հաջողույթան չեն հասնում։ Հաջողության հասնում են միայն պայքարելով։

Միքայել Ղուկասյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին