▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամուլսարի հանքի չշահագործումը պետբյուջեի վրա որոշակի ազդեցություն կունենա». Ատոմ Ջանջուղազյան

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր նշել է, որ Ամուլսարի հանքի չշահագործումը պետբյուջեի վրա կունենա որոշակի ազդեցություն. «Չի կարող չունենալ ազդեցություն թե՛ աշխատելը, թե՛ չաշխատելը: Ամուլսարի հանքի մասով ես կարծում եմ, որ պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանով»,- հավելել է նախարարը՝ խուսափելով հայտնել իր անձնական դիրքորոշումը հանքի շահագործման վերաբերյալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին