▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամփոփենք տարին այս ոգևորիչ տեսանյութով»

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գրում է. «Ամփոփենք տարին այս ոգևորիչ տեսանյութով, որի գլխավոր հերոսը Նովա հովազն է։
Հովազի գտնվելը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) իսկապես լավագույն արդյունքն է, որը ցուցադրում է մեր ամբողջ թիմի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը:
CWR անտառապահները մշտապես անում են ամեն հնարավորը Նովայի և մյուս կենդանիների անվտանգ գոյությունը ապահովելու համար։ 2012թ-ից FPWC կողմից իրականացվում է հովազի պահպանության ծրագիրը։ Այս տարիների ընթացքում CWR տարածքում բազմաթիվ անգամներ թակարդ տեսախցիկները հովազ են նկարահանել, իսկ Նովան առաջին անգամ նկարահանվել է 2020թ-ի աշնանը։ Այդ ժամանակից հետո Նովա հովազը մեզ մոտ դիտարկվել է արդեն 3 անգամ, ընդ որում՝ CWR տարբեր տեղամասերում։

Շնորհավորում ենք բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ ակնկալելով 2022թ-ից հաջողությունների տեղատարափ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին