a1plus.am-ը գրում է. Կառավարությունը հաստատել է Առողջապահության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծի փաստաթղթերը, որոնց համաձայն ալյուրի մեջ պետք է լինեն արհեստական հավելումներ՝ մասնավորապես` ալյուրը հարստացվելու է երկաթով և ֆոլաթթվով։
«Ալյուրի աղալու գործընթացում կորում են այդ անհրաժեշտ միկրոտարրերը, և այս ծրագրով փորձում ենք հացամթերքների մեջ վերադարձնել աղալու ընթացքում կորած այդ բաղադրիչները։ Իսկ դրանք կորում են այն պարզ պատճառով, որ դրանք տեղակայված են ցորենի հատիկի արտաքին շերտում,իսկ ժամանակակից տեխնոլոգիաները ձգտում են մաքսիմալ ստանալ ամենասպիտակ ձևը հացի՝ էնդոսպերմը»,-ասաց Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլայանը։
Կարծիքներ կան, որ նման հավելումները կարող են բացասական հետևանքներ ունենալ սպառողի համար,և հանգեցնել լուրջ խնդիրների,ընդհուպ մինչև անպտղության։
Մեր այն հարցին, ապա ինչ բացասական ռիսկեր է ալյուրի արհեստական հարստացումը ՝ Ասլանյանը նշեց, թե չկան։
Իսկ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն հավելեց,որ հավելումները վերաբերելու են միայն առաջին և բարձր սորտի ալյուրներին,որպեսզի նրանց վերադարձվի իրենց նախնական կարգաիճակը։
Մեր հաջորդ հարցին, թե սա արդյոք չի ենթադրում նաև հացի գնի արհեստական թանկացում՝ պարոն Ասլանյանը նշեց, որ հաշվարկները ցույց են տալիս, որ մեկ տոննա այլյուրի ֆորտիֆիկացիայի պարագայում գինը կարող է տատանվել 1-ից 3 դոլարի սահմաներում, որը սպառողի համար տարեկան ավելացումը մեկ կգ ալյուրի վրա կարող է լինել 10-13 լումայի սահմաներում, և տարեկան ծախսը կարող է կազմել 30-ից 50 դրամ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում