▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցել են այլընտրանք լինելու ժամանակները

Երեկ, լրագրող Դերենիկ Մալխասյանը Սիվիլնեթի հետ հարցազրույցի ժամանակ, խոսելով Բարգավաճ Հայաստանի քաղաքական գործունեության մասին, առաջ քաշեց այն թեզը, որ ԲՀԿ-ի պատասխանը իշխանություններին պետք է լինի ավելի կոպիտ, անհամաչափ, հակառակ դեպքում Բարգավաճը կհեղինակազրկվի:

Հարկ է նշել, որ նման տեսակետ հայտնել է նաև ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Վահագն Մախսուդյանը: Վերոգրյալ երկու կարծիքները հնչել են ակնհայտ պրոքոչարյանական հարթակից:

Կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ն այսօր կանգնած է կարևոր որոշման առջև: Մի կողմից Ռոբերտ Քոչարյանը մղում է կոշտ քայլերի, իսկ մյուս կողմից էլ ԲՀԿ-ն այսօր, հասկանալի պատճառներով, չի կարող իշխանությունների հետ բախումների գնալ:

Իշխանության` ԲՀԿ-ի գործողություններին վերաբերյալ պատասխանից պարզ է դառնում, որ վերջիններս ԲՀԿ-ին «նախազգուշացնում են» կողմնորոշվել. կամ լինել իրական ընդիմություն դրա հնարավոր բոլոր հետևանքներով, կամ իշխանության հետ համագործակցության եզրեր գտնել (պարտադիր չէ կոալիցիայի տեսքով):

Կարծում եմ` ԲՀԿ-ի համար մանևրելու ժամանակն արդեն սպառվել է, նա պետք է հստակ կողմնորոշվի:

 

Հայկ Համբարձումյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին