▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնական հարցերը ես լուծում եմ կրթական համակարգից դուրս. Արմեն Աշոտյան

Armlur.am-ը գրում է.Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ կրթական համակարգում անձնական հարցեր չունի: «Անձնական հարցերը ես լուծում եմ կրթական համակարգից դուրս: Իմ անձնական հարցը ես լուծել եմ: Մնացած բոլոր խնդիրները կապ չունեն անձնական հարցերի հետ: Որպես կրթության նախարար` չեմ զանցել ու երբևէ չեմ զանցելու իմ լիազորությունները և ոչ մի հարցում: Նորից հիշեցնեմ՝ իմ հրամանով է պարոն Թոքմաջյանը ժամանակին նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իմ նախաձեռնությամբ է Պոլիտեխնիկի կարգավիճակը ՊՈԱԿ-ից հիմնադրամ փոխվել: Երբեք միջանձնայինն ու աշխատանքայինը չեմ խառնել, որովհետև բուհը չի սկսվում և ավարտվում ռեկտորով»,-հավելեց նա:

 

 

 

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ կրթական համակարգում անձնական հարցեր չունի: «Անձնական հարցերը ես լուծում եմ կրթական համակարգից դուրս: Իմ անձնական հարցը ես լուծել եմ: Մնացած բոլոր խնդիրները կապ չունեն անձնական հարցերի հետ: Որպես կրթության նախարար` չեմ զանցել ու երբևէ չեմ զանցելու իմ լիազորությունները և ոչ մի հարցում: Նորից հիշեցնեմ՝ իմ հրամանով է պարոն Թոքմաջյանը ժամանակին նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իմ նախաձեռնությամբ է Պոլիտեխնիկի կարգավիճակը ՊՈԱԿ-ից հիմնադրամ փոխվել: Երբեք միջանձնայինն ու աշխատանքայինը չեմ խառնել, որովհետև բուհը չի սկսվում և ավարտվում ռեկտորով»,-հավելեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/375667/

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին