▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդոն կրկին հայր կդառնա

 

Blognews.am-ը գրում է. Դերասան Անդրանիկ Հարությունյանի՝ Անդոյի ու Մերի Հովհաննիսյանի ընտանիքում համալրում է սպասվում: Անդոն մեզ հետ զրույցում հաստատեց  ուրախալի լուրը: Թեև դերասանը դեռ վաղ էր համարում խոսել կնոջ հղիության մասին, բայց հաջողվեց որոշ բաներ իմանալ նրանից:
«Մի քանի օր առաջ եմ իմացել Մերիի հղիության մասին: Շատ երջանիկ եմ, սակայն հակասական զգացողություններ ունեմ. չեմ պատկերացնում՝ ինչպես եմ սիրելու երկրորդ երեխայիս, կկարողանա՞մ արդյոք նրան սիրել նույնքան, որքան Էլոկիս: Միաժամանակ հասկանում եմ, որ դա ինքնաբերաբար կլինի:)»,-ասաց Անդոն:
Դերասանը  տղա ունենալու ցանկություն ունի. «Քանի որ աղջիկ արդեն ունեմ, լավ կլինի, որ երկրորդը տղա լինի, սակայն կարևորն այն է, որ երեխաս առողջ ու բախտավոր լինի»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին