▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգելա Մերկելի Instagram-յան սխալը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի ծառայության աշխատակիցները շփոթել են Ադրբեջանը Հայաստանի հետ։

Գերմանիայի կանցլերի Բաքու կատարած այցի ժամանակ նրա Instagram-ի պաշտոնական էջում քաղաքի տեսարան է հրապարակվել՝ «Ողջույն Ադրբեջանից» վերնագրով։

 

 

 

 

 

 

 

Սակայն տեսանյութում Երևանն է, որտեղ երևում են ոչ միայն քաղաքի փողոցները, այլև Արարատ լեռը,– գրում է Sputnik գործակալությունը։

Գերմանիայի կանցլերի այցը Հարավային Կովկաս սկսվել է օգոստոսի 23-ին։ Առաջին երկիրը, որ նա այցելել է, Վրաստանն է եղել։ Այնուհետև քաղաքական գործիչը Հայաստան է ժամանել, իսկ շաբաթ օրը, օգոստոսի 25-ին բանակցությունների է մեկնել Ադրբեջան։

Մանրամասն՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին