▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկարայում կանխվել է նոր ահաբեկչական հարձակում. կա 12 ձերբակալված

Անկարայում 35 հասցեներում ոստիկանության հատուկ նշանակության ուժերը իրականացրել են համաժամանակյա հատուկ օպերացիա՝ կանխելով ենթադրյալ ահաբեկչական հարձակումը: Ըստ թուրքական «Dogan haber» լրատվական գործակալության՝ ոստիկանությունը, օպերատիվ տվյալները իրացնելիս, պարզել է, որ Թուրքիայի Հանրապետության 93-ամյակի կապակցությամբ մեկնարկած համապետական միջոցառումների ժամանակ ծրագրվել է ահաբեկչական հարձակում իրականացնել: Ոստիկանական հատուկ օպերացիայի արդյուքնում ձերբակալվել է 12 կասկածյալ, որոնցից 6-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմերպության, իսկ մյուս 6-ը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» անդամներ են, որը նույնպես Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կառույց:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին