▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկարգություններն Իրանում համակարգվում են Ադրբեջանի տարածքից

Ռուսաստանի նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների գծով խորհրդի նախագահ Իսմայիլ Շաբանովը, մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող զարգացումները, հայտարարել է, որ անկարգությունները կոորդինացվում են ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից՝ Ադրբեջանի տարածքից. «Անկարգությունները համակարգվում են հեղափոխությունների կազմակերպման մասնագետների կողմից, որոնք ներկայում գտնվում են Ադրբեջանի տարածքում: Պատահական չէ, որ իսրայելցի ու ամերիկացի մասնագետների խումբը դեկտեմբերի 17-ին այցելեց Բաքվում ԱՄՆ դեսպանատուն, հետո տեղի ունեցավ նրանց հանդիպումն Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Սամեդ Սեյիդովի և Ասիմ Մոլազադեի հետ: Այնուհետ նրանք ուղևորվեցին Ադրբեջանի պաշտպանության նախարարություն: 3 օր անց Բաքու ժամանեց ամերիկացի կոնգրեսական Մալկոլմ Հոնլայնը, որին ընդունեց Իլհամ Ալիևը: Հենց այդ մարդիկ են կանգնած Իրանի անջատողականների ցույցերի հետևում, որոնք անց են կացվել նաև Բաքվում Իրանի դեսպանատան մոտ: Համոզված եմ՝ այն, ինչ կատարվում է Իրանում, կատարվում է Իսրայելի, ԱՄՆ-ի, Ադրբեջանի աջակցությամբ: Հուսով եմ՝ Իրանը կկարողանա իրավիճակը պահել վերահսկողության տակ: Նշված երկրները որոշել են Իրանի և Ադրբեջանի սահմանի մոտ ամրապնդվել՝ օգտագործելով պաշտոնական Բաքվի հնարավորությունները: Հավելեմ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի ներքին գործերին խառնվելու՝ այլ երկրների փորձերը»,- ասել է պաշտոնյան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին