▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկախ ամեն ինչից`սատարում ենք քեզ. Քիմ Քարդաշյանը` խորթ հոր կին դառնալու մասին

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը` Բրյուս Ջենները, հայտարարություն էր արել այն մասին, որ կին դառնալու ցանկություն ունի: Նշենք, որ ներկայումս նրա արտաքին տեսքն արդեն իսկ կտրուկ փոփոխությունների է ենթարկվել: 

Քիմ Քարդաշյանն իր միկրոբլոգում անդրադարձել է խորթ հորը` գրելով.

«Գուցե ոչ միշտ է դյուրին, բայց, այնուամենայնիվ, մենք, անկախ ամեն ինչից, սատարում ենք քեզ: Քո անկեղծությունը մյուսների համար քաջության և կյանքն իրական ապրելու դռներ է բացել:

Սերը քաջությունն է, որպեսզի կերտես  քո ամենաճիշտ և ամենալավ տարբերակը:  Բրյուսը սեր է: Մենք  սիրում ենք քեզ, Բրյուս»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին