▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի և Միքայել Մինասյանի կողմից իրեն հասցեագրված մեղադրանքների մասին

168.am-ը գրում է, որ հասարակական թեժ քննարկումների ծիրում հայտնված երկու թեմաների վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին` մասնավորապես հետաքրքրվելով.

«Հարգելի՛ տիկին Հակոբյան,

1. Եթե Լանզարոտեի կոնվենցիայի ներդրման հետևանքով դպրոցներում սկսվի դասավանդվել այդ կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորություններից բխող թեմաներ, արդյո՞ք Դուք կողմ կլինեք, որ Ձեր երեխան ստանա նման կրթություն:

Դիցուք՝

Կոնվենցիան սահմանում է. «Երեխաների կրթությունը.

Ծնողները երեխաներին ամենամոտ մարդիկ են։ Առաջին հերթին նրանց գործն է ստեղծել կայուն, սիրով և վստահությամբ լի փոխհարաբերություններ իրենց երեխաների հետ, կրթել նրանց սեռական խնդիրների մասին ընդհանուր առմամբ և տեղեկացնել սեռական շահագործման և սեռական չարաշահման վտանգներին մասնավորապես, և նրանց մեջ սերմանել անկախության զգացում և ուժ՝ դիմադրելու և կանխելու ցանկացած սեռական ոտնձգություն, որին նրանք կարող են ենթարկվել։ Այնուամենայնիվ, որոշ ծնողների համար սա կարող է դժվար լինել, և նրանք կարող են ցանկություն չունենալ նշված խնդիրը շոշափել իրենց երեխաների հետ։ Այդ պատճառով, հատուկ չվկայակոչելով դպրոցները կամ պարտադիր չդարձնելով կրթական ծրագրերում նշված տեղեկատվության տրամադրումը, Կոնվենցիան խնդրում է կողմերին երաշխավորել, որ երեխաներն իրենց կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական չարաշահման հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին և չեն նվաստացնում նրանց արժանապատվությունը չափահասների մոտ։ Այդ տեղեկությունները կարող են տրամադրվել ոչ պաշտոնական շրջանակում՝ այցելությունների կամ հեռախոսային աջակցության միջոցով, ծնողների մասնակցությամբ կամ առանց նրանց մասնակցության։ Այն նաև կարող է ունենալ սեռականության, ինքնորոշման, հնարավոր ռիսկերի և ինքնապաշտպանության ու օգնություն խնդրելու եղանակների մասին պարզ կրթության ձևով։

Ինտերնետի և նոր սերնդի բջջային հեռախոսների ի հայտ գալու հետ միասին, որոնք հնարավոր են դարձնում տվյալների (նկարներ և տեսանյութեր) փոխանցումը, երեխաների համար խիստ կարևոր է տեղեկացված լինել իրենց անվտանգության նկատմամբ սպառնալիքներին՝ ինտերնետից օգտվելու ժամանակ։

Հիշեցնենք, կոնվենցիայի վտանգավոր հետևանքների մասին բարձրաձայնել են թե՚ մասնագետները, թե բազմաթիվ ծնողներ, ովքեր անգամ հայտնել են, որ եթե այս կրթական ծրագրերը մատուցվեն իրենց երեխաներին, իրենք թույլ չեն տա՝ անգամ երեխաներին դպրոցից «հանելու» մասին էին նշել:

2. Տեսաուղերձով հանդես եկավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Ի թիվս այլ հարցերի, Մինասյանը խոսեց նաև «ծխախոտային սկանդալի» մասին՝ նշելով Ձեր անունը, մեջբերում եմ. «Նիկոլ Փաշինյանը, ըստ օպերատիվ տվյալների, ունի ուղիղ կապ, որովհետև Սիփան Փաշինյանը կազմակերպում է ՀՀ-ում այդ բիզնեսը, գնում է այդ ծխախոտների քանակը և որոշում է արտահանել, որովհետև ունեն հնարավորություն ՌԴ-ում վաճառելու: Սիփանը, երբ սկսում է դա կազմակերպել, հասկանում է, որ չի կարող շրջանցել «ամենայն հայոց աներձագին», որովհետև Աննա Հակոբյանն է այն մարդը, որը որոշում է՝ ով և ինչ պետք է անի մաքսային տեսչությունում, որովհետև նա այնտեղ ունի դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որն ավելի հայտնի է «Նակոլկա Շուշո» մականունով: Եվ ուրեմն, դիմում են Հրաչյա Հակոբյանին, նա համաձայնեցնում է Աննայի հետ, նա զանգահարում է, և կանաչ լույսերը վառվում են․ կարանտինի պայմաններում մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ապրանքով մեկնում է ՀՀ-ից»:

Դուք ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարություններին: Արդյո՞ք պատրաստվում եք դիմել իրավապահ մարմիններին հնչած մեղադրանքի վերաբերյալ»:

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն այսօր կայքի գրավոր հարցմանը պատասխանել է:

Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ Հասմիկ Հարությունյանը հայտնել է.

«Անհրաժեշտության դեպքում տիկին Հակոբյանն իր տեսակետն ավելի ուշ կներկայացնի»:

Իսկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ «ծխախոտային սկանդալի» վերաբերյալ հայտարարությունների մասին հարցին անդրադառնալով էլ՝ նշեց. «Թեմայի հետ կապված ամեն ինչ հիշեցնում է զառանցանք, իսկ մենք զառանցանքները չենք մեկնաբանում»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին