▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով ու վերադարձել նույնով

Այսօր զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ժնեւ է մեկնել կառավարական ինքնաթիռով, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ հարությունյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ 

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով։ Ժնևից Երևան նույնպես վերադարձել է Ժնև-Մոսկվա-Երևան սովորական չվերթով, կրկին էկոնոմ դասով։

Հիշեցնենք, Աննա Հակոբյանը եւս հերքել էր կառավարական ինքնաթիռով մեկնելու մասին լուրը՝ ներկայացնելով իր եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի զրույցից մի հատված:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին