ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ֆեյսբուքյան որոշ հայ օգտատերեր առավոտվանից գրում են, որոշ լրատվական կայքեր էլ տարածում են, թե իբր Մեհրիբան Ալիևայի Տելեգրամի էջը պաշտոնական ֆան էջ է ու թե անհասկանալի է, թե երեկ Աննա Հակոբյանն ում է պատասխանել և այլն․․․․
Նախ, տիկին Ալիևայի Տելեգրամի պաշտոնական ֆան էջի գրառումը օրեր շարունակ տարածել են տասնյակ ադրբեջանական ու հայկական լրատվամիջոցներ, սակայն, եթե խնդիրը Տելեգրամի էջի պաշտոնական կամ ոչ պաշտոնական լինելու մեջ է՝ ներկայացնում եմ տեսանյութ, որտեղ տիկին Ալիևան ներկաների մոտ բարձրաձայնում է Արցախում մուղամ լսելու իր ցանկության մասին»։
Կարդացեք նաև՝ Մուղամ լսելու երազանքն անկատար կմնա. Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրում է Արցախ