ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն արձագանքել է երեխայի դին չտեսած մոր նամակին: Այս մասին տեղեկանում ենք երեխայի մոր՝ Խաչատրյան Հայկուհու ֆեյսբուքյան էջից:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի ընկերներ, դեռ լուր չունեմ փոքրիկիս գտնվելու վայրից ։
Բայց առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր առաջին տիկին ՝ Աննա Հակոբյանից , որ արձագանքեց իմ նամակին և հեռախոսազրույց ունեցանք ։
Նա էլ իր հերթին հետևողական կլինի բացահայտմանը ...
Ընթացիկ լուրերի մասին կտեղեկացնեմ»։
Հիշեցնենք,որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 24 -ին Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատանը»): Ինստիտուտում մահացած երեխայի ծնողներին հաստատել են, որ նորածնի դին 6 օր շարունակ չի ուղարկվել դատաբժշկական փորձաքննության: