Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը խորհրդակցություններ կիրականացնի Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ՝ նպատակ ունենալով կանխել ռուս կանանց այցն Արցախ՝ Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաեւան՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում սպասվող ռուս կանանց այցին Արցախ, ասել է.
«Որպես կին ու մայր, ես ինքս հասկանում եմ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում արված կոչը՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից: Այդ նախաձեռնության գլխավոր նպատակն է իբրեւ երիտասարդ զինվորների, անմեղ տղաների մահը կանխելը»:
Նա նաև նշել է, որ Աննա Հակոբյանն իր նպատակների ճանապարհը ճիշտ չի ընտրել՝ անհրաժեշտ է առաջին հերթին հայ կանանց կոչ անել դադարել իրենց որդիներին ուղարկել օկուպացված տարածքներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-21-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով մասնակցեց «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին:
Կարդացեք նաև՝ Աննա Հակոբյանը խոսել է հայ և ադրբեջանցի զինվորների ու նրանց ծնողների տառապանքների մասին
Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ է արել միանալ խաղաղության իր արշավին