Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սկսել է պատմության մեջ նախադեպը չունեցող նախագիծ: Տեսա-ձայնագրվելու են Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները: Այս սերիալ տեսա-ձայնագրության արդյունքում կթողարկվի 5 CD և 5 DVD –ներից կազմված հավաքածու (box set): Հավաքածուն եզակի կլինի նաև ողջ նախկին Խորհրդային միության երկրների մասշտաբով:

ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ նվագախմբի հետ այս նախագծի վրա աշխատում են Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի տեսա-ձայնագրման անձնակազմի առաջատար մասնագետները՝ հնչյունային ռեժիսոր՝ Իլյա Պետրով (Գրեմմիի հավակնորդ, 2014թ.), բեմադրող ռեժիսոր՝ Դմիտրի Կազակով (TEFI-ի հավակնորդ, 2005, 2008թթ.), բեմադրող օպերատոր, տեխնիկական տնօրեն՝ Արսենի Նիկոլայև:
Տեսանյութը՝ այս հղումով


