Անօթևան Գլեն Ջեյմսն երեկոյան առևտրի կենտրոններից մեկում պայուսակ է գտել, որում եղել է 2400 դոլար և քարտ` 39.500 դոլար պարունակությամբ:
Ջեյմսն այս մասին անմիջապես հայտնել է ոստիկանությանը, որոնք էլ գտել են տուժածին` ուսանող` Չինաստանից: Իսկ ոստիկանության ներկայացուցիչները բարձր են գնահատել Գլենի ազնվությունը:
Twitter-ում սկսել են տղամարդուն օգնելու համար գումար հավաքել, որը կազմել է 72 000 դոլար.2 անգամ ավելին, քան նա գտել էր:
Այժմ Ջեյմսի համար աշխատանք են փնտրում, իսկ ատամնաբուժարաններից մեկն էլ խոստացել է անվճար բուժել նրա ատամները: