Անթալիայի բնակիչներին քննադատել են իշխանություններին քաղաքի Աքդենիզ համալսարանին կից ստադիոնի զուգարանների ցուցանակների համար, որոնք փակցված են կանանց և տղամարդկանց զուգարանները տարբերելու համար: Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ զուգարանների վրա սովորական ցուցանակների փոխարեն իսլամական ավանդական հագուստով պատկերված կերպարներ են. կանանց զուգարանի վրա գլխաշորով, տղամարդկանց զուգարանի վրա՝ ֆեսով: Ըստ աղբյուրի՝ նման ցուցանակներ օգտագործվում են այն երկրներում, որտեղ գործում են շարիաթի կանոնները: Աքդենիզ համալսարանին պատկանող ստադիոնի այդ հատվածը հատկացվել է Անթալիայի նետաձիգների ակումբին, որպես նետաձգարան, որտեղ պետք է անցկացվեն համալսարանի ուսումնական ծրագրում ներառված նետաձգության դասերը: Նշվում է, որ նետաձգարանի բացմանը 2017-ի մայիսին մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդի Բիլալ Էրդողանը, Անթալիայի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն, Անթալիայի քաղաքապետ Մենդերես Թյուրելը և այլ պաշտոնյաներ:
Անթալիայում զուգարանների ցուցանակների կինը գլխաշորով է, տղամարդը՝ ֆեսով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


