▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղինակի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել

Այսօր ԼՂՀ Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի միջնակարգ դպրոցի բակում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի ու ցայտաղբյուրի բացման արարողություն:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ներքին Ճարտարի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, Վաղինակ Գրիգորյանի դասղեկ Վարդուհի Աղաբեկյանը նշել է, որ այսօր՝ իր աշակերտի ծննդյան օրը, հարազատ դպրոցի բակում հավաքվել են նրա սիրելի ուուցիչները, դասընկերները, հարազատները:

«Վաղարշակն ուսումնառության վեց տարիներն էլ ավարտել է գերազանց գնահատականներով: Նա շատ խելացի, ընկերասեր, ազնիվ, պարտաճանաչ երեխա էր: Մասնակցում էր տարբեր մրցույթների: Աշակերտս մի բան անելուց կամ ասելուց առաջ լավ կշռադատում էր, որ չսխալվեր, չափսոսար հետո»,-բնութագրել է Վաղինակի դասղեկը:

Խաչքար-հուշակոթողի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է, իսկ հովանավորը՝ արմատներով ճարտարցի Կարո Ասրումյանը, ով ապրում է Ռուսաստանի Դաշնությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքի Ճարտար բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի կողմից ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով դպրոցի բակում թշնամու ագրեսիայի զոհ է դարձել 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, նրա հարազատ եղբայրը՝ 11-ամյա Գևորգ Գրիգորյանը ու ևս մեկ դպրոցական՝ 12-ամյա Վարդան Անդրեասյանը վիրավորվել էին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին