▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմում զոհված զինվորի քույրն այսօր որդի է ունեցել. նրան կոչել են քեռու մարտական անունով

Ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին  Եղոյանի՝ Մոնթեի քույրը` Գայանե Եղոյանն այսօր որդի է ունեցել:  Նրան կոչել են քեռու մարտական անունով՝ Մոնթե: Նշենք, որ Asekose.am-ի ունեցած տեղեկություններով` Գայանեն երկար տարիներ երեխա չէր ունենում: 

Հիշեցնենք, որ Բենիամին Եղոյանը, Թալիշի թեժ մարտերի ժամանակ որպես հրամանատար, իր տանկի վրա ամրացրել էր եռագույնն ու նետվել մարտի՝ խոցելով 2 տանկ, որից հետո խոցվել էր նաև իր տանկը: Հավելենք, որ Բենիամինը 25 տարեկան էր: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին