▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Բաբլոյանի բացակայությունը ցավալի թյուրիմացություն էր. Նիկոլ Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել, այս անցումային շրջանի հետ կապված` որոշակի ցավալի թյուրիմացություն է եղել. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը ԱԺ նախագահի բացակայությանը:

«Ես հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում ավանդույթ կա, որ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով պետք է քննարկել և լուծել՝ ընդհուպ փողկապի գույնը, թե դեմքի ինչ արտահայտություն ունենալ, ու քանի որ հիմա գործող վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասների մեջ մտնել՝ թե ով ինչ ասի, ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ունենա, այդպիսի թյուրիմացություններ կլինեն: Համակարգը թերևս այն իներցիայով է գործում, որ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծելու: Իհարկե, այդ տրամաբանությունը չպիտի գործի»,- հայտարարեց Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա ընդգծեց, որ երեկվա միջոցառումների հետ կապված որոշակի խնդիրներ կան: «Այդ միջոցառումը, ընդհանուր առմամբ, ընդունելի և հասկանալի լինելով, մի շարք դրվագներով ուղղակի անընդունելի բաներ և թյուրիմացություններ ուներ: Ես համոզված եմ, որ առաջիկայում որոշ շտկումներ կլինեն»,- ասաց վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ երեկ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված` Սարդարապատում անցկացվող տոնական միջոցառման ժամանակ հնչել էին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված երգեր, ինչը մեծ քննադատությունների էր արժանացել: Քննադատությունների էր արժանացել նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացակայությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին