▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դիմումը մերժվել է

Գլխավոր դատախազությունը մերժել է դադարեցնել քրեական հետապնդումը ԱԺ նախկին նախագահ, իշխանության յուրացման գործով մեղադրյալ Արա Բաբլոյանի նկատմամբ: Նման պահանջով քրեական գործը վերահսկող կառույցին էր դիմել Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Հատուկ քննչական ծառայությունը նրա խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր՝ մեղադրանքը չի ընդունում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին