▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագաչափերի պատճառով աշխատողներին կրճատել են

ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց  Կառավարության կողմից ներկայացված Ոստիկանությունում ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխութուն և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին ուղղված հարցը վերաբերում էր պետավտոտեսչության ոլորտում կրտսեր պաշտոններ չլինելուն.

«Գնալով շատանում են արագաչափերը, տեսանկարահանող սարքերը, աշխատողների թվաքանակը կրճատվե՞ց, թե՝ պահպանվեց և ինչքա՞ն է կազմվում միջին աշխատավարձը»,-հարցրեց պատգամավորը:

Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ հիմա չկան կրտսեր աշխատողներ՝ հատկապես նրանք, ովքեր աշխատում են փողոցում: 

«Դեռևս 2012 թվականի սկզբին ուսումնասիրեցինք ճանապարհային ոստիկանության կազմհաստիքային, կառուցվածքային վիճակը: Տեսախցիկների ներդրումից հետո որոշակի կրճատումներ արել ենք: Առաջին փուլում մոտ 25 տոկոսով կրճատվեց կենտրոնական ապարատի ստորաբաժանումը, հետագայում կրճատումներ ունեցանք Երևանում, քանի որ արագաչափերն ու տեսախցիկները կենտրոնացված էին այստեղ»,-հավելեց Ոստիկանության պետի տեղակալը:

ԱԺ-ն արտահերթ նիստում սկսեց քննարկել Կառավարության ներկայացրած «Տեսչական մարմինների մասին» օրենքի նախագիծը:
Նախագիծը ներկայացնում էր Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ում տեսուչների կրճատման մասին խոսելը վաղ է. «Մեր հիմնական նպատակը ոչ թե կրճատումն է, այլ բարձրացնել տեսուչների մասնագիտական հմտությունները, որպեսզի նրանց կողմից կայացրած ոչ կոռեկտ որոշումների քանակը նվազագույնի հասցվի»:

Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա Վարդան Եղիազարյանի խոսքով՝ այն 27.000 դրամի  չափով բարձրացել է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին