▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլի» էլիտան առավոտից ոտքի վրա էր. դրամահավաքի գործընթացն ամբողջովին կլանել էր ակտիվին: Ճի՞շտ է, որ բոլոր գործարարներին, հանքարդյունաբերողներին իմքայլականները, այդ թվում եւ կառավարության աշխատակազմից, հորդորել են ակտիվ մասնակցել դրամահավաքին՝ հարցրինք «Իմ քայլից» Հրաչ Հակոբյանին։ «Ո՞վ է ասում, անունը տվեք, հիմա լիքը բան են ասելու էս ընթացքում»:

Հա, բողոքում են, արձանագրում են, որ Նիկոլն ասում էր` առաջ «չամադաններով Բաղրամյան 26 էին գնում, հիմա «Դվին» ռեստորան ենք գնալու, նրանց ասվել է` պետք չի «երեւաք»՝ ներկայացուցիչ ուղարկեք: «Դե թող մի հատ անուն-ազգանունը հրապարակի»:

Որ փռեք ասֆալտի՞ն, տանեք նստացնե՞ք։ «Չէ, թող ի՛նքը մեզ դատի տա, մի հատ ըտենց իրավական քայլի դիմի, եթե վստահ է, որ նման բան է եղել, հիմա էդ մարդը կարա, չէ՞, ասի նաեւ, որ հորդորել ենք տունը ծախի, բերի մուծի»: Նման բան է՞լ եք ասել։ «Չէ, օրինակի համար եմ ասում»: Դուք ո՞ւմ եք հորդորել, ասում են` 4-5 հոգու պետք է «հորդորեիք», չե՞ք հորդորել Սամվել Ալեքսանյանին, նա ձեր ընտրատարածքի ընտրողներից է։ «Ոչ,  չեմ հորդորել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին