▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում եմ ստեղծել «Մենք բոլորս Դոդի Գագո» ենք քաղաքացիական նախաձեռնությունը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Առաջարկում եմ ստեղծել «Մենք բոլորս Դոդի Գագո» ենք քաղաքացիական նախաձեռնությունը, որը կունենա հետևյալ դրույթային պահանջները.

-Այսուհետ Դոդի Գագոյին անվանել Ձերդ Գերազանցություն Ինտելեկտուալ Գագիկ... չնայած Գագիկը հարիր չի թագավոր ապրած կենային... Ձերդ Գերազանցություն Ինտելեկտուալ Գագոյություն։

- Պահանաջել նրա ունեցվածքի ու օֆշորների բացարձակ անձեռնմխելիություն։

- Օրակարգ մտցնել նոր տուրքի ձև. բոլոր բնակավայրերից պետք է ընտրվեն ամենագեղեցիկ օրիորդները ու ուղղարկվեն Դոդի... էհ, Ինտելեկտուալ Գագոյության՝ հետագայում ըստ անհրաժեշտության բռնաբարվելու համար։

- Երևանում ու մարզերում բացել Կոլյայի ու Կոլյաեվիչի անվան փողոցներ։

- ՀՀ զինանշանում անպայմանորեն ներառել օճառի պատկերը՝ որպես հարգանքի տուրք Ինտելեկտուալ Գագոյության ամենահավատարիմ զինակիցներին և նրանց գործելաոճին։

- Այուհետ չհամարձակվել ծաղրել մի քանի ռազմեռ փոքր սառոչկաներ ու մայկաներ հագնելու Գագոյության նախասիրությունը։

- Բոլոր դպրոցներից հանել Շախմատ առարկան ու փոխարինել այն ինտելեկտուալներին իրապես հարիր բազկամարտով։

- Դոդի Էդոյին ու այլ հաստավիզ ախռաննիկներին շնորհել ազատամարտիկների ու վետերանների կարգավիճակ։

Արմեն Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին