Ֆեյսբուքում տարածված «շարժման» մասնակիցները 2014 թվականը դիմավորելու են հեռուստացույցն անջատած:
Ակցիան խորհուրդ ունի չլսել Սերժ Սարգսյանի և Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձները:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը ավանդաբար ժողովրդին են դիմում նոր տարվա առաջին օրվա առաջին րոպեից տասը րոպե պակաս:
Ակցիայի մասնակիցները մտադիր են հեռուստացույցներն անջատել 23.45-ին: