▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին հայը` Gaming Intelligence-ի «Թեժ 50» ցանկում

 

 

 

 

 

 

Ամեն տարի Gaming Intelligence-ը հրապարակում է առցանց խաղերի բնագավառում «Թեժ 50» նորարար եւ ոգեշնչող անձանց ցանկը: Հայաստանում հիմնված և բազմաթիվ պարգևների արժանացած Bet Construct ընկերության գործադիր տնօրեն Վահե Բալուլյանը 2016-ին դարձավ այս պատվավոր ցանկում ներգրավված առաջին հայը:

Իր հերթին՝ International Gaming Awards-ը ճանաչեց Bet Construct-ը 2016-ի տեխնոլոգիաների լավագույն մատակարար:
 
«Խորապես զգացվածեմ, որ BetConstruct ընկերության շնորհիվ Հայաստանն արդեն ամուր դիրքեր է գրավել համաշխարհային շուկայում որպես խաղային տեխնոլոգիաների առաջատար արտադրող և մատակարար: Ունենալով ներկայացուցչություններ և հաճախորդներ գրեթե բոլոր մայրցամաքներում՝ BetConstruct-ը ապացույցն է հայերի հնարամտությանն ու գործարարությանը: Ավելին՝ BetConstruct-ի զարգացման և հաճախորդների սպասարկման ամենամեծբաժանմունքը գտնվում է Հայաստանում, ինչը հզոր օրինակ է այն քայլերի, որոնք պետք է ձեռնարկվեն Հայաստանի տնտեսական աճի և բարգավաճման համար»:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին