▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում էլ ավելի է սրվել հայ-ռուսական հարաբերությունների թեման։ Մեր երկրների հարաբերությունները որքան էլ բարեկամական են, դաշնակցային, միեւնույն է՝ առաջնորդների մակարդակով բավական սառն են, ինչի մասին խոսում են արդեն ոչ միայն միջազգայնագետները, քաղաքագետները, այլ անգամ սովորական մարդիկ։ Ի դեպ, շատերի համոզմամբ, նման վիճակ երբեւէ չէր եղել։ ՀՀ նախկին ոչ մի ղեկավար ՌԴ ղեկավարության հետ այս աստիճան սառը եւ լարված հարաբերություն չի ունեցել։ Լարվածության առիթները շատ էին ի սկզբանե, վերջերս էլ ավելացան մի քանի դրվագներ եւս, մասնավորապես ռազմաբազան հանելու թեման, Նավալնիի հայտնվելը Հ1-ի եթերում, հակառուսական տրամադրությունների ավելի ու ավելի խորացումը որոշակի շրջանակների կողմից եւ այլն։ 

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս հանգամանքով անհանգստացած են նաեւ իշխանական շրջանակներում։ Ըստ այդ նույն տեղեկությունների, ռուսների հետ փորձում է ինքնուրույն «պայմանավորվել» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա, ինչպես հայտնի է, նախկինում աշխատել է պրոկրեմլ յան «Ռեգնում» ինֆորմացիոն գործակալությունում եւ պահպանել է իր կապերը մինչ օրս։ Եվ օգտագործելով իր նախկին կապերը այդ շրջանակների հետ՝ փորձում է հարաբերություններ հաստատել ռուսների հետ՝ Փաշինյանից առանձին։ Վստահելիություն ձեռք բերելու համար նա, մասնավորապես տեղեկացված լինելով առկա հակառուսական եւ արեւմտյան քամիներից եկած պլանների մասին, փորձում է հնարավորինս հարթեցնել դրանց հետ կապված խնդիրները ռուսական կողմի հետ։ Ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը այդ ամենով փորձ է անում իր կողմը հավաքել նաեւ իշխանական այն ներկայացուցիչներին, որոնք վտանգներ են տեսնում իրենց թիմի կողմից հետեւողական հակառուսական քայլերի մեջ կամ առնվազն չեն ոգեւորվում, օրինակ՝ «Նավալնի ցույց տալով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին