▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Խանդոյանին խոշտանգում են. պաշտպանն ահազանգում է

A1plus.am-ը գրում է. Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին,   ինչո՞ւ են երկրորդ անգամ տեղափոխում պատուհանները կոտրված պատժախուց: Այս հարցը պատասխանը ստանալու համար նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը դիմելու է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Սերոբ Հարությունյանին: Իսկ մինչ այդ նա դիմել է Արդարադատության նախարարին եւ ՔԿՎ:

«Պահանջել եմ, որ իրականացվի ծառայողական քննություն, թե ինչ հիմքով են առողջական խնդիրներ ունեցող անձին այս էլ երկրորդ անգամ տեղափոխում պատուհաններ կոտրված խուց»,-  ասաց Արա Ղարագյոզյանը:

Պաշտպանի համար տարօրինակն այն է, որ ՔԿՀ-ում շատ լավ գիտեն նրա առողջական վիճակի մասին եւ տեղափոխում են նման պատժախուց,  ինչը խոշտանգում է. «Այս ձեւով ուզում են ցույց տան,  թե ինչ ուզենք դա էլ կանենք։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն, որտեղ ես  աշխատում եմ, քննարկումներ ենք անցկացրել  այս հարցով եւ դիմելու  ենք  միջազգային կառույցներին: Մեր պատկան մարմինները հովանավորում են եւ  անգործություն են դրսևորում՝ խոշտանգման փաստը անտեսելով»,- ավելացրեց պաշտպանը:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին