▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատում «Opel»-ը կոտրել է եկեղեցու բակի ճաղավանդակները, ցայտաղբյուրներն ու տաղավարը

Հուլիսի 11-ին՝ ժամը 23։10-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 35-ամյա Գրիշա Մարտիրոսյանն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Երևանյան փողոցի եկեղեցու հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկեղեցու տարածքի երկաթե ցանկապատերին, կոտրել մի մասը, այնուհետև բախվել երկաթե հովանոցներին և քարե ցայտաղբյուրներին՝ կոտրելով դրանք։ 

Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին  տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին