▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծը ԱԺ օրակարգ չի մտնի

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագիծը դրական եզրակացությամբ ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկել:

Ելույթներից հետո, օրինագիծը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց միայն «Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը: Դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունից Համլետ Հարությունյանը, իսկ մյուսները չմասնակցեցին քվեարկությանը եւ հարցը չընդունվեց:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ հեղինակների օրինագիծը ԱԺ օրակարգ չի մտնի: Իսկ մինչ քվեարկությունը պատճառաբանեց՝ «դեռևս ժամանակը չէ, բայց այդ ժամանակը հեռու չէ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին