▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ հեռացրել են Հանրային ռադիոյից

Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիո այցից առաջ միջադեպ է տեղի ունեցել։

Ֆակտոր.am-ն է գրում ու նշում, որ կայքին հայտնի է դարձել, որ մինչ Փաշինյանի գնալը ժամանած անձինք Հանրային ռադիոյից հեռացրել են Արցախի դրոշը։

«Տեղեկացանք, որ ռադիոյի անվտանգության աշխատակիցները դիմադրել են, սակայն  դրոշն, ի վերջո, հանվել է։ Ավելի ուշ այն վերադարձվել է»,– գրում է կայքը։

Այս միջադեպի վերաբերյալ կայքը զրուցել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ, ով հաստատել է՝ դրոշը մի քանի ժամով հեռացվել է։

-Պարոն Խումարյան, ճի՞շտ է, որ Փաշինյանի այցից առաջ Արցախի դրոշը հեռացվել է։

-Հիմա դրոշը տեղում է, կարող եք գալ տեսնել։

-Խնդրում եմ ասել՝ Փաշինյանի այցից առաջ հանվե՞լ է, թե՞՝ոչ։

-Ամսի 31-ին ժամը մեկի սահմաններում մեր աշխատակիցներից մեկը տեսել է, որ դրոշը հանված է և անմիջապես հետ ենք բերել, որտեղ որ պետք է լիներ։

-Իսկ Փաշինյանը ժամը քանիսի՞ն էր եկել։

-Առավոտյան։

-Ստացվում է՝ Փաշինյանի այցից առա՞ջ է հանվել։

-Ես արձանագրում եմ փաստը, որ ամիս 31-ին մի քանի ժամ Արցախի դրոշը, ցավոք սրտի, այդտեղ չի եղել։ Վստահեցնում եմ, որ դա որևէ կապ չունի Հանրային ռադիոյի որևէ աշխատակցի հետ։

-Իսկ տարածքում տեսախցիկներ կա՞ն։ Արձանագրվե՞լ է՝ ով է հանել։

-Այդ կողմի վրա չեն նայում, փորձել ենք, ցույց չի տվել։

-Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները հանած լինեն։

-Դժվարանում եմ ասել, հստակ տվյալներ չունեմ։ Եկեք փաստերով խոսենք, այո, ես հաստատում եմ, որ ձեր մատնանշած օրը դրոշը մի քանի ժամով այնտեղ չի եղել։
 

***

Ավելի վաղ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի էական հայտարարությանն ավելացնեմ։
Երբ դավաճանը Շուշիի հայկական լինելը կասկածի տակ դրեց, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր,
Երբ դավաճանը հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր,
Երբ դավաճանը հանձնում էր Բերձորն ու Աղավնոն, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր,
Երբ դավաճանները ստում էին, թե Արցախը պահելու ռեսուրս չունենք, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր,
Երբ դավաճանը հայտարարեց, որ Տեղ գյուղից էն կողմ Ադրբեջան ա, ռադիոյի դրոշը տեղում էր,
Երբ դավաճանները Ազգային ժողովից պոկում էին Արցախի դրոշը, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր,
Երբ դավաճանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր,
Երբ դավաճանը շրջափակեց Արցախը, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր,
Երբ դավաճանը ցեղասպանության մատնեց արցախցիներին՝ ամբողջովին հանձնելով Ադրբեջանին, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր,
Երբ դավաճանը որոշեց վարի տալ Հայաստանի հռչակագիրն ու Սահմանադրությունը, ռադիոյի Արցախի դրոշը տեղում էր,
Ու դավաճանը էս դրոշի տակով էլ անցել էր Հանրային ռադիոյում Հայաստանը թաղելու ելույթն ունենալու համար
Չափազանց դժվար է լինելու Արցախը վերադարձնելը։ Գուցե երկարամյա ներվային, սերնդափոխությամբ, խորամանկությամբ ու համբերատարությամբ է լինելու, բայց լինելու է, որովհետև բացի հապճեպ արձագանքողներից՝ պուլսը պահողներից, առկա են նաև համբերատարները, որոնք պահը գնահատում են կարմիրը ցույց տալու։
Իսկ հիմա լավ կլինի, որ բոլորս համախմբվենք Հանրային ռադիոյի շուրջ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին