▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում ականապայթյունից վիրավորված զինծառայողների ոտքերն անդամահատել են

 

Արցախի ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունի հետեւանքով վիրավորված երկու զինծառայողներից մեկին` Նարեկ Մարաթյանին,  Ստեփանակերտից տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Հոսպիտալից տեղեկացնում են, որ զինծառայողի ոտքն անդամահատել են։ Վերջինս գտնվում է վերակենդանացման բաժնում, վիճակը ծանր է:

Ականապայթյունից վիրավորված մյուս զինծառայողի՝ Ն. Մարուքյանի ոտքը ևս անդամահատել են,  վիճակը կայուն ծանր է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին