▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում պայթյունի հետևանքով 3 զոհվածները միջազգային կազմակերպության աշխատակիցներ են

Արցախի Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետեւանքով զոհվածները HALO Trast միջազգային՝ բրիտանական, հոլանդական կազմակերպության աշխատակիցներն են:  2 տուժածներից 1-ին այս պահին վիրահատում են, նրա վիճակը ծանր է:

Նշենք, որ HALO Trast միջազգային կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվում է ականազերծման աշխատանքներով:

Հիշեցնենք, որ  այսօր Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել էր, ինչի հետեւանքով 3 հոգի մահացել են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին