Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները ապահովում են ջրի պոմպակայանի կառուցման անվտանգությունը՝ Խնաբադ և Ասկերան բնակավայրերին ջուր մատակարարելու համար, որոնց մեծ մասը ռազմական գործողությունների արդյունքում մնացել են առանց ջրամատակարարման:

Ավելի վաղ պոմպակայանի շինարարական աշխատանքները դադարեցվել էին՝ սահմանազատման գծին մոտակայքում գտնվելու պատճառով:
Շինարարական աշխատանքների վերսկսումը հնարավոր դարձավ ռուսական և խաղաղապահ զորախմբերի հրամանատարության աջակցությամբ հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:
Ներկայումս խմելու ջուրը Խնաբադ և Ասկերան է մատակարարվում կոմունալ ծառայությունների կողմից, բայց պոմպակայանի շահագործումից հետո դրա հզորությունը կբավականացնի խմելու ջուր ապահովել ոչ միայն այս բնակավայրերի բնակչությանը, այլև հարակից գյուղատնտեսական հողերին:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։


