News.am-ի 2014թ. արված տեսանյութում Արցախում զոհված Կարենը պատմում է, թե ինչպես է ընկերների հետ ետ շպրտել թշնամու դիվերսիան:
Հիշեցնենք, որ 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը մահացու վիրավորում է ստացելհակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
Նշենք, որ Կարենը իր ֆեյսբուքյան էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Ամեն զինվոր մեռնելիս մենք հետը մեռնում ենք»:


