Կանգ առ ընթերցող, կանգ առ մի պահ… Մի Սահեցրու թափառ հայացքդ այս տողերի վրայով: Ընթերցիր և աջակցիր, թե կարող ես:
***
Ով բարի մարդիկ իմ համար հեշտ չէր ձեզ գրելու որոշում կայացնել, սակայն երկար մտորումներից հետո մեջս ուժ գտա և որոշեցի դիմել ձեզանից յոււրաքանչյուրին ու ցանկացածին հույսով, որ հնարավորության դեպքում կաջակցեք մեզ: արդեն բազմիցս անգամ դիմել եմ շատ-շատ մարդկանց և կազմակերպությունների, սակայն, ցավոք, միշտ արժանաել եմ մերժման կամ մնացել եմ ձայն բարբառո անապատի: Այլևս չգիտեմ ինչ անեմ և ում դիմեմ... Վերջին հույսս դուք եք:
Ես` Կարինե Եսայանս ձեզ դիմում եմ որդուս` 30 ամյա Գրիգոր Եսայանին օգնելու խնդրանքով ու մեծ հույսով:
Ունեմ երկու որդի, որոնց դեռ շատ երիտասարդ տարիքից մեծացրել եմ մենակ` առանց ամուսնու:
Ամուսինս լքեց ինձ, երբ որդիներիցս մեծն ընդամենն 9 տարեկան էր, իսկ փոքրը` տակավին 6 տարեկան: Նրանք դեռ շատ փոքր էին՝ ունեին դաստիարակության կարիք, հատակապես հոր դաստիարակության կարիքը, քանզի տղաներ էին: Ես էլ դեռ շատ երիտասարդ էի:
Թվում էր կյանքը մեր առջևում է, և երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ: Սակայն իմ երազանքները միայն թվացյալ էին, ուրախ ու երջանիկ կյանքի մասին ինձ միայն թվում էր...
Եվ ես իմ 2 զավակների հետ մնացի մենակ… Առանց ամուսու երեխա պահելն այնքան Էլ հեշտ չէր, եթե չասեմ դժվար էր: Սակայն իմ տղաներին ես մեծացրեցի արաժնապատվորեն, թեպետ սարսափելի դժվարություններով: Երկու երեխա` այն էլ տղա երեխա, որ որքան մեծանում` այնքան հոր կարիք էին զգում և՛ դաստիարակչական հարցերում, և՛ ծնող-երեխա հարաբերություններում ու ամենուրեք:
Բայց նա չկար... իմ ու իր տղաների կողքին չէր...
Տարիներն անցնում էին տարինրի հետևից:
Տարիների հետ որդիներս մեծացան: Եվ բոլորի նման, մի օր իմ տղաների բանակ գնալու ժամանակն էլ եկավ: Հերթը մեծ տղայինս էր` Գրիգորինը: Թախիծ կար բոլորիս հոգիներում, ես արտասվում էի գաղտնի, որ որդիս չնեղվի իմ` իր հարազատ մոր արցունքներից: Գրիգորն ինքը լուռ էր, բայց մայր եմ ու զգում էի նրա թախիծը: Որդիներս մեծացել էին, հասակ առել, թվում էր պիտի ուրախանայի, որ որդի եմ ուղարկում հայոց բանակ: Բայց… ինչպես ուրախանայի, երբ տղաս առանց հոր օրհնության էր գնում ու պատերազմական տարիներ էին: Նրան ճանապարհում էին ուրիշները՝ ազգականներ, բարեկամներ, ընկերներ ու մտերիմներ, բայց ոչ սեփական հայրը, որն էլ մեծ ցավ էր իմ ու իմ զավակների համար:
Դա 2001 թվականի նոյմբերի 26-ն էր: Նրան տարան Ղարաբաղ` Մարտունի: Անցել էր մոտ մեկ ամիս, թե ամիս ու կես՝ մի օր, ոչ ոք չհասկացավ ինչ հիվանդությամբ կամ ինչ հարուցիչով զորամասի մի մասը հիվանդացավ... Տղաս ևս բացառություն չէր կազմել: Շատերը մահացան, ոմանք էլ՝ հաշմվեցին: Նա նույնպես անմասն չմնաց իր ընկերներից:
2002 թվականի հունվարն էր... Զորամասից նրան տեղափոխեցին Ստեփանակերտի հիվանդանոց: Ծանր էր որդուս վիճակը, նա կոմայի մեջ էր, ոչ ոք ապրելու հույս չէր տալիս: Ես, լինելով նրա մայրը, մոլորյալ վիճակում էի: Արցունքոտ աչքերով Աստծուց հրաշքներ էի աղաչում և բժիշկներից ողբաձայն ամենակարող դեղեր աղերսում, բայց… դեռ վիճակն անորոշ էր…
Երկու շաբաթ այնտեղ պահելով ու տեսնլով, որ նրա մոտ չկա փոփոխություն՝ հունվարի 19-ին ուղղաթիռով շատ հապչեպ տեղափոխեցին Երևանի ՞Էրեբունի՞ հիվանդանոց, մոտ մեկ ամիս կոմայից դուրս չէր գալիս: Ես լրիվ ինձ կորցրել էի… Բայց հրաշք կատարվեց՝ տղաս փրկվեց, բացեց աչքերը, դուրս եկավ կոմայից և… ապրեց: Թվում է պիտի ուրախանայինք, հրճվեինք, որ կենդանի է մնացել, սակայն... ինչպե±ս ուրախանայի ես, կամ թկուզ հենց ինքը` Գրիգորը, երբ նրա ճակատին դաճվել էր հաշմանդամի խարազանն ու կնիքը` նա գամվել էր անկողնուն մենինգոենցոֆալոպատիա ախտորոշումով…
Ու սկսվեց մեր անասելի և սոսկալի տառապանքները: Աննկարագրելի էր իմ ու տղայիս լուռ տառապանքները, ապա պայքարները կյանքի և մահվան սահմանագծին: Որոշ ժամանակ անց բժիշկները, կարծես ուրախացած, որ մահ չեն գրանցել ու նա ապրում է` նրան նստեցրեցին սայլակ, թե սա ավելի հարմար է Ձեր որդուն…
Ու շարունակվեցին իմ հոգեկան ծանր ապրումները և որդուս տանջանքները, որոնք շարունակվում են մինչ օրս` արդեն շուրջ 13 տարի:
Տարեց տարի, ամսե ամիս, օր օրի վատանում է որդուս առողջությունն ամեն անգամ մի նոր առողջական խնդիր ի հայտ գալով: Թվում է նա դեռ շատ երիտասարդ է` ընդամենը 30 տարեկան, ու մի ամբողջ կյանք կա նրա առջևում, բայց երբ որևէ հիվանդություն հերթական անգամ գլուխ է բարձրացնում ու սկսում է որդուս տանջել նոպայի տեսքով` արդեն զգում եմ, որ նա օր-օրի ֆիզիկապես անզոր է դառնում պայքարելու` թուլանում է, նրա ուժերը տեղի են տալիս… Եվ սոսկում եմ ու սարսափում այն մտքից, որ մի օր էլ իմ երիտասարդ տղան չի դիմանա ու կկատարվի անխուսափելին ու մոր համար ամենասարսափելին…
Շատ հիվանդանոցներում ենք եղել, շատ բժիշկների դռներ ենք բախել իմ երիտասարդ որդու հետ ամենակարող դեղեր ու բուժում հայցելով նրա առողջությունը վերադարձնելու համար: Սակայն ասում են, որ նա ոտքի կկանգնի, եթե նրան տեղափոխենք արտերկիր: Ես մոլովել եմ` որտեղից և ինչպես հայթաթել գումար արտերկրի համար: Կյանքիցս շատ ուզում եմ, որ նա գնա, ոտքի կանգնի, նորից սկսի քայլել ու նրա հոգում կրկին շողա ապրելու հույսը, որը լրիվ խավարել ու մարել է նրա աչքերում: Սակայն լինելով մենակ կին, ապրելով գյուղական ոչ բարոք պայմաններում, չունենլով աշխատանք` ի վիջակի չեմ այդքան գումար ստղեծել որդուս արտերկիր հասցնելու և կրկին կյանքի կոչելու համար:
Խնդրում եմ Ձեզ օգնել ինձ, եթե անհրաժեշտ է` եկեք, տեսեք մեր պայմանները, ինքներդ համոզվեք ու օգնեք ինձ, որ իմ երիտասարդ որդուն խլեմ ու փրկեմ մահվան ճիրաններից: Չէ որ որդին իրավունք չունի ծնողի գերեզմանը խլելու: Չէ որ դուք էլ Ձեր ծնողի համար եք զավակ և ինքներդ էլ ունեք զավակ:
Արցունքն աչքերիս աղաչում եմ օգնեք փրկել որդուս և օրհնվեք Աստծո ու իմ կողմից:
Իմ հետ կապ հաստատել կարող եք հետևյալ հասցեով` ՀՀ, Լոռու մարզ, գյուղ Մարգահովիտ, 14 փողոց, 2 բնակարան, նաև հետևյալ հեռախոսահամարներով`(098) 76-42-73, (099) 83-11-23 կամ փոխանցում կատարել VTB Հայաստան բանկի <Վանաձոր> մասնաճյուղում իմ` Կարինե Եսայանի` Գրիգորի մոր անունով բացված հաշվեհամարներին.
AMD 16036022384802
USD 16036022384803
EUR 16036022384804
RUR 16036022384805
Հույսով, հավատով սպասում եմ դրական պատասխանի:
Հարգանքներով` Կարինե Եսայան: