Գյումրիի պահով շատ մտահոգ եմ: Շատ խեղճ ենք, դրանից եմ նեղվում: Ու դատն էլ, նախաքննությունն էլ կլինի այնպես, ինչպես մեծ եղբայրը կորոշի:
Մի տեսակ ես ինձ վաղուց իմ տանը չեմ զգում: Ու արդյոք սա մի խայծ չէր, որ Հայաստանում էլ կրքեր բորբոքեն, խառնեն իրար ու մի ուրիշ սցենարով Մայդան սարքեն գլխներիս:
Ամեն դեպքում օդը չի հերիքում ու ասելիքս էլ մնում է կոկորդում: