▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Ջանջուղազյանը դատապարտվեց 22 տարվա ազատազրկման՝ ռուս զինծառայողին սպանելու համար

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 31-ին ավարտվել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմակայանի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործով դատական նիստը: Դատարանը կայացրել է դատավճիռ՝ Արման Ջանջուղազյանին դատապարտելով 22 տարվա ազատազրկման:

 

 

 

 

 

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը՝ դատավճիռը հրապարակվելու պահից 7 օրվա ընթացքում այն կտրամադրվի կողմերին, որից հետո 1 ամսվա ընթացքում հնարավոր կլինի այն բողոքարկել:

Դատական նիստերը դռնփակ էին: Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ.ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակ, դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմակայանի զինծառայող Դմիտրի Յալպաևին և սպանել նրան:

Ըստ տեղեկությունների` Ջանջուղազյանը իսլամն ընդունել է Հունաստանում գտնվելու տարիներին և նախաքննությանն էլ ասել է, որ «Իսլամական պետության» համակիր է: Նրան մեղադրանք է առաջադրվել ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարված սպանություն կատարելու և ապօրինի զենք կրելու համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին