▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմավիր» ՔԿՀ-ում անկարգություններ չկան, հացադուլ հայտարարած դատապարտյալներ եւս

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ներսում տեղաբաշխումները բարձրացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչն էլ օրենքով սահմանված կարգով լուծվել է:

Այս մասին Asekose.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Ներկայումս վերոնշյալ խնդրի կապակցությամբ հացադուլ հայտարարած դատապարտյալներ չկան»,–հայտնում են քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Նշենք, որ զանգվածային լրատվության որոշ միջոցներով տեղեկություն է տարածվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 51 ազատազրկված անձ հացադուլ է հայտարարել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին