▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանը հպարտ է ոստիկաններով

yerkir.am-ը գրում է. ՀՀ ԿԳ Արմեն Աշոտյանն այսօր լրագորղների հետ զրույցում անդրադարձավ երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին, որի ընթացքում տուժել են նաեւ լրագրողներ: Աշոտյանը նշեց, որ այս պարագայում պետք է բոլոր հույզերը դնել մի կողմ և վերլուծություն անել:

«Երբ վեր եմ լուծում իրավիճակը, կրկնակի հպարտություն եմ զգում: Հպարտություն եմ զգում իմ երկրի երիտասարդության համար: Նրանց ճնշող մեծամասնությունը, իրենց ազնիվ և ռոմանտիկ պայքարի մղումներով են: Նաև հպարտություն եմ զգում մեր երկրի ոստիկանության համար, նրանք բավականին արհեստավարժ, եվրոպական ստանդարտներով գործողույթուն էին իրականացնում, ոչ միայն վերջին էտապում, որ բազմաթիվ կոչերից հետո ստիպված էին դիմել հաջորդ փուլին հասարակական կարգի վերկանգնամն համար: Քաղաքացիական պարտք կատարողները ու քաղաքացիական ծառայությունները մեր երկրում չպետք է բախվեն, պետք է բոլոր կողմերը բացառապես օրենքով առաջնորդվեն»,- ասաց Աշոտյանը:

Վերջինս նշեց`կարծում է` ցուցարարները երկու սկզբունքային սխալ գործեցին: «Առաջինը` սխալը ռազմավարական էր, երբ ցուցարարները մերժեցին նախագահի հետ հանդիպման առաջարկը: Դուք էլ կարծում եմ կվկայեք, որ ՀՀ քսանհինգամյա պատմության մեջ որևէ նախագահ որևէ ցույցի մասնակիցներին իր նստավայր չի հրավիրել, սա քաղաքական մշակույթի տեսակետից կարծում եմ` աննախադեպ էր և կարող էր լավ զարգացում ստանար, եթե քաղաքացիները վստահեին հինգ հոգու և երկխոսությունը կայանար»,- հայտարարեց Աշոտյանը`հավելելով` «Մյուս սխալը մարտավարական էր` չընդունել ոստիկանության կոչը և չվերադառնալ Ազատության հրապարակ: Այնուհանդերձ պետք է ասեմ, որ առավոտյան արթնանալով և համակարգիչը բացելով, հետևելով լրահոսին, ես սփոփվեցի նրանով, որ արյուն չկա: Մենք արթնացանք ոչ արյունոտ Հայստանում»:

Դիտարկմանը, թե Լյովա Երանոսյանը մարդ է ծեծել անձամբ, Աշոտյանը պատասխանեց. «Ես չեմ կարող մեկնաբանել, մինչև անձամբ չտեսնեմ»:

Մյուս դիտարկմանը, թե, փաստորեն, բռնությունները քայլ առաջ էին, Աշոտյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ բռնությունը պետք է ոչ թե զգացմունքային, լրագրողական ձևաչափի մեջ լինի, այլ պետք է հստակ հղում տալ այն իրավական նորմերին, որով առաջնորդվում է ՀՀ ոստիկանությունը»: Դիտարկմանը, թե ոստիկանների կողմից տեսախցիկներ կոտրելը ևս պրոֆեսիոնալիզմի վկայություն է, Աշոտյանը պատասախանեց. «Ցավում եմ, որ եղել են որոշակի տուժածներ նև հատկապես լրագրողների համար: Լրագորղների աշխատանքը ծանր է: Լինել իրադարձությունների էպիկենտրոնում և փորձել միջից տալ օպերատիվ լրահոս, ցավոք, միշտ չէ, որ անվտանգ գործողություն է: Լրագրողների կողմից ավելի մեծ համբերություն է պետք` իրենց աշխատանքն իրագործելու համար: Մենք պետք փաստենք, որ ոստիկանությունը կարողացել է բարձր մակարդակով գործողություն իրականացնել և մինչև գործողություն, շատ համբերատար ու հետևողական աշխատել է երիտասարդների հետ»,- ասաց ԿԳ նախարարը` հավելելով.

«Ուզում եմ հատկապես շեշտել նաև, որ այդ երիտասրադների ճնշող մեծամասնությունն ինձ մոտ արդար մարդկանց տպավորություն թողեցին: Ցավոք, իրենք չկարողացան ինքնակարգավորման մեխանիզմներ ընտրել և այդ տարերային արդար ցասումն իրենց ինստիցիոնալ դարձնել: Ես չգիտեմ` ինչու մեր քաղաքական ընդդիմադիր ուժերն այնտեղ չէին»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին