ՀՀԿ փոխնախագահ, նույն կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ ակնարկելով, որ դա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման փաստ է:

«Ձախից քարոզչական դրոշ է շտապ օգնության մեքենայի վրա։ Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությու՞ն։ Չէ, չենք լսել ...», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը Երևանում երթ է անցկացնում. Ուղիղ միացում


