▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանի վերջին որոշումը

2012 թվականի սեպտեմբերից մեկնարկած և մինչ օրս շարունակվող Երևանի Կրկեսի նոր շենքը պատրաստ կլինի հաջորդ տարվա հոկտեմբերին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ շենքն ապահովված է լինելու ամեն հնարավորությունով.

«Կրկեսը կունենա 8 հարկ, այժմ արդեն 6-րդ հարկն են կառուցում: 1563-ի փոխարեն կլինի 2500 նստատեղ: Օրինակ՝ նախկինում չէինք կարողանում օդային տեսարաններ բեմադրել, ներկայացնել կրկեսը՝ սառույցի, ջրի վրա: Ինչ վերաբերում է պայմաններին, ապա բոլոր դերասանների համար կար մեկ լվացարան և մեկ զուգարան. մեղքս գալիս էին: Շատերը հրաժարվում էին գալ: Հանրակացարանում ավելի լավ էր: Այդ շենքում ձմեռն ավելի ցուրտ էր, քան դրսում, իսկ ամռանն ավել շոգ էր»,-ասաց Սոս Պետրոսյանը: 

«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարի փոխանցմամբ՝ այս տարի Թատրոնի և կինոյի ինստիտուտին կից կրկեսային ռեժիսորների կուրս է բացվելու:

«Սա Արմեն Աշոտյանի վերջին որոշումներից մեկն է»,-ընդգծեց  Սոս Պետրոսյանը: 

 Ինչ վերբերում է տոմսերին, ապա դրանք, «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարի հավաստմամբ՝  շատ բարձր չեն լինելու, հասանելի են լինելու բոլորին:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին