▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Չարչյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հրապարակել Արմեն Չարչյանի գործով միջնորդության վերաբերյալ իր որոշումը՝ վերացնելով նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը: Արմեն Չարչյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից:

http://asekose.am/filemanager/uploads/2021/06/week-3/armen_charchyan.jpg

Որոշումից հետո նիստերի դահլիճում ծափահարություններ հնչեցին, դրսում Արմեն Չարչյանին դիմավորեցին նրա թիմակիցները: Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին