▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը համոզել է Օնիկ Գասպարյանին, որ կամովին դիմում գրի՝ մերժվել է

Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 27-ին  Արմեն Սարգսյանը ետ է վերադարձրել Օնիկ Գասպարյանի ազատման որոշումըՓետրվարի 27-ի կեսօրին՝ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը գտնվում էր նախագահականում։

Hraparak.am-ը գրում է, որ իրականում՝ Օնիկ Գասպարյանին հրավիրել էին նախագահական՝ համոզելու, որ կամովին դիմում գրի հեռանա եւ Արմեն Սարգսյանը հոգին ազատի այդ հրամանագրի հետ կապված որոշում կայացնելուց։ Սակայն ԳՇ պետը, զինվորականին վայել համառությամբ, պնդել է, որ դիմում չի գրելու՝ գնդակը թողնելով Արմեն Սարգսյանի դաշտում։ 

Այժմ, երբ Իմքայլականները գործի են դրել սպառնալիքի զինանոցը՝ պատգամավոր Վահագն Հովակիմյանի բերանով հայտարարելով, որ պատրաստվում են Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել, խիստ կասկածելի է, թե նման զգուշավոր մարդն իրեն ինչպես կպահի։ Չնայած այս պարագայում՝ երբ Նիկոլ Փաշինյանը նույն օրն իսկ նորից է հետ ուղարկել ԳՇ պետին ազատելու միջնորդությունը, ՀՀ նախագահն այլ անելիք չունի, քան այդ միջնորդությունը ՍԴ ուղարկելը։

Հիմա թերեւս բոլորին հասկանալի դարձավ, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը գրոհով գրավում Սահմանադրական դատարանը՝ այն յուրային դատավորներով համալրելով՝ որ նման իրավիճակներում որոշումները կայացվեն իր օգտին, այլ ոչ թե նրան հակադրվող անձանց ու կառույցների։ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝Փաշինյանը ցանկանում է մարտի 1-ի երթը տանել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու

Հնչել են սպառնալիքներ. Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել Արմեն Սարգսյանի տնից
 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին