ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Այս մասին հայտնում է «Հրապարակը»:
Կայքի տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել, և նրան հիմա ստենտավորում են։ Լրատվամիջոցը փորձել է լուրը ճշտել նախագահականից, սակայն անհասանելի էին։ Հիվանդանոցից կայքի աղբյուրը, սակայն, պնդեց, որ նախագահն իսկապես հոսպիտալացվել է իրենց մոտ:
«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսով պայմանավորված բարդություններ են առաջացել»,-այս մասին էլ «Արմենպրես»-ն է գրում ու նշում, որ հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Կորոնավիրուսով պայմանավորված՝ նախագահն ունեցել է բարդություններ, և այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում»,-նշել են վարչությունից:
Ավելի ուշ, Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնել են. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Նախագահն արդեն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի»:


